21/04/2012 14:45
Երկու օլիմպիական ուղեգիր` Սոֆիայից
Սոֆիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական վարկանշային մրցաշարում գերազանց հանդես եկավ Հայաստանի ներկայացուցիչ Հաջիմուրադ Նուրմագոմեդովը: 84 կգ քաշային կարգում նա եզրափակչում պարտության մատնեց Թուրքիայի ներկայացուցիչ Իբրահիմ Բոլուքբաշիին և նվաճեց չեմպիոնի կոչումը:
Նշենք, որ 66 քաշային կարգում հանդես եկող Դավիթ Սաֆարյանը նույնպես հաջողությամբ հասավ եզրափակիչ, սակայն վճռորոշ գոտեմարտում զիջեց բելոռուս Շաբանուին և բավարարվեց երկրորդ տեղով:
Այսպիսով` Նուրմագոմեդովն ու Սաֆարյանն օլիմպիական ուղեգրեր նվաճեցին և 2012 թ. ամռանը Հայաստան կներկայացնեն Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերում:
Այսօր ասպարեզ դուրս կգա նաև գերծանրքաշային Ռուսլան Բասիևը: Նրա մրցակիցն է թուրք Թահե Աքգյուլը:
Ավելացնենք, որ մեր հավաքականի մյուս երեք ներկայացուցիչները պարտվել են քառորդ եզրափակչում: