23/04/2012 13:32
Արոնյան-Կրամնիկ՝ 1,5:0,5
Շվեյցարական Ցյուրիխում մեկնարկած Արոնյան-Կրամնիկ մրցախաղի հաշիվը 2-րդ տուրից հետո 1,5:0,5 է՝ հօգուտ հայ գրոսմայստերի:
Առաջին պարտիայում հայ շախմատիստը սևերով առավելության հասավ Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ: Կրամնիկն այդ պարտիայում կիրառեց սկզբնախաղի այն տարբերակը, որը հաղթանակ էր բերել Վալենտինայի Գունինային Աննա Մուզիչուկի հետ Եվրոպայի վերջին առաջնության վճռորոշ խաղում:
Երկրորդ տուրում արձանագրվեց ոչ-ոքի: Այս պարտիայի արդյունքը կարելի էր կանխագուշակել նրա ավարտից դեռ շատ առաջ, բայց, միևնույն է, այդ արդյունքի համար պահանջվում էր, որ Կրամնիկը չսխալվի…