26/04/2012 16:32
Հովհաննես Դավթյանը կիսաեզրափակչում կգոտեմարտի Զանտարիայի հետ
Այսօր ՌԴ Չելյաբինսկ քաղաքում մեկնարկել է Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: Մեր հավաքականի անդամ Հովհաննես Դավթյանը, ով հանդես է գալիս 60 կգ քաշային կարգում, պարտության մատնելով իր 3 մրցակիցներին` դուրս է եկել կիսաեզրափակիչ: Հայ մարզիկը նախ հաղթել է Ֆինլանդիայի ներկայացուցիչ Ջուհո Ռեյնվալին, այնուհետև թուրք Իսկենդեր Օսքանօղլուին, իսկ 3-րդ գոտեմարտում առավելության է հասել վրացի Բեթկիլ Շուկվանիի նկատմամբ: Կիսաեզրափակչում Դավթյանն ուժերը կչափի Ուկրաինան ներկայացնող Գեորգի Զանտարիայի հետ:
Ավելացնենք, որ կանանց մրցաշարում պարտություններ կրեցին և պայքարը դադարեցրեցին 48 կգ քաշային Գայանե Հարությունյանը, 57 կգ քաշային Ժաննա Ստանկևիչը, իսկ տղամարդկանց մրցաշարում` 66 կգ քաշային Արմեն Նազարյանը: