27/04/2012 10:15
Վ.Ղուկասյանի փեսայի սպանության գործով բացահայտումներ են սպասվում
«Առավոտի» տեղեկություններով` ապրիլի 12-ին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանին ցմահ ազատազրկում է սպառնում, քանի որ խոսքը կանխամտածված դաժան սպանության մասին է:
«Հասկանալով դա` Սարգսյանը, ըստ մեր աղբյուրի, որոշել է համագործակցել նախաքննության հետ և բացահայտել սպանության պատվիրատուներին»,-գրել է թերթը: