04/05/2012 17:11
Orange-ի բաժանորդը կմասնակցի Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը
Orange-ն ամփոփել է UEFA EURO 2012TM SMS խաղի արդյունքները: Ընկերության գլխավոր խանութում մրցույթի արդյունքներով առաջինից վեցերորդ տեղերը գրաված մասնակիցներն այսօր ստացել են իրենց մրցանակները, հայտնում են ընկերության մամուլի հաղորդագրության մեջ: Գլխավոր մրցանակն է Վարշավայի ուղեգիր 2 անձի համար` ներառյալ ճամփորդությունը և հյուրընկալությունը Լեհաստանի մայրաքաղաքում: Երկրորդից վեցերորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները ստացել են Sony Ericsson Live with Walkman սմարթֆոններ, իսկ առաջին 50 տեղերը գրավող բոլոր մասնակիցները` ֆուտբոլային նվերներով պայուսակ` UEFA EURO 2012TM-ի պաշտոնական Tango 12 գնդակը և բրենդավորված պարագաներ:
Հիշեցնենք, որ SMS-խաղը տեղի է ունեցել ապրիլի 5-ից 30-ը, որի ընթացքում Orange-ի բաժանորդները կարող էին պատասխանել ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը և առհասարակ ֆուտբոլին վերաբերող հարցերին, հավաքել միավորներ ճիշտ պատասխանների համար և դառնալ խաղի հաղթողը: Մրցույթին ընդանուր հաշվով մասնակցել է 5014 բաժանորդ, իսկ առաջին տեղը գրաված մասնակիցը ճիշտ է պատասխանել 600 հարցերից բոլորին:
Orange-ը հպարտ է EURO 2012™-ը հովանավորելու համար: EURO 2012™-ի շրջանակներում Orange Լեհաստանը հանդիսանում է EURO 2012™-ի բացառիկ տեխնոլոգիական գործընկերը Լեհաստանում: Orange-ը ՈՒԵՖԱ-ի հետ համատեղ ներկայացնում է բջջային հեռախոսների համար նախատեսված և հատուկ այս առաջնության համար մշակված պաշտոնական ծրագրային հավելվածը: Սա Orange-ի կողմից երբևիցե հովանավորված առաջին համաեվրոպական սպորտային իրադարձությունն է: Այս սպորտային նախաձեռնության բոլոր առավելություններից կօգտվեն Orange-ի բաժանորդները Հայաստանում, ինչպես Իսպանիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Միացյալ Թագավորությունում, Սլովակիայում, Ռումինիայում, Ավստրիայում, Լյուքսեմբուրգում, Մոլդովայում և Շվեյցարիայում: