11/05/2012 11:26
Քադաֆիի 4.000 կողմնակիցներ գտնվում են բանտերում
Լիբիայի նախկին առաջնորդ, հանգուցյալ Մուամար Քադաֆիի մոտ 4.000 կողմնակիցներ մինչև այժմ գտնվում են ռազմագերիների համար նախատեսված բանտերում:
«ՌԲԿ»-ի փոխանցմամբ, շատ հաճախ այդպիսի բանտերի գտնվելու վայրը գաղտնի է պահվում, իսկ այնտեղ պահվող բանտարկյալների նկատմամբ կտտանքներ են կիրառվում:
Այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել Լիբիայում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Իան Մարտինը: