14/05/2012 17:51
Իսրայելում կարող են օրինականացնել միասեռական ամուսնությունները
Իսրայելի փոխվարչապետ Մոշե Յաալոնը կողմ է արտահայտվել միասեռական ամուսնություններին:
«Ռոսբալտ.ռուի» փոխանցմամբ` Յաալոնը նշել է, որ ամուսնությունը անձնական ընտրություն է, և իրենք պետք է հարգեն այլոց ընտրության ազատությունը:
Նրա խոսքերով` իսրայելական բանակում արդեն դեպք է գրանցվել, երբ զինվորի ծառայակցին ճանաչել են որպես նրա քաղաքացիական ամուսին:
Նշվում է, որ հարցը ակտիվ քննարկման մեջ է դրվել Իսրայելի քաղաքական շրջանակներում այն բանից հետո, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կողմ աարտահայտվեց միասեռական ամուսնություններին: