14/05/2012 13:51
Հայ բռնցքամարտիկները Մինսկում են
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի 6 մարզիկներ, գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ, մեկնել են Մինսկ` միջազգային խոշոր մրցաշարի:
Մինսկում ռինգ դուրս կգան երևանցիներ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Հրանտ Սարգսյանը (56 կգ), Արթուր Քիրաջյանը (64 կգ), Վլադիմիր Մարգարյանը (69 կգ), գյումրեցի Հովհաննես Բաչկովը (60 կգ) և Լոնդոնի Օլիմպիական խաղերում Հայաստանի միակ ներկայացուցիչ, էջմիածինցի Անդրանիկ Հակոբյանը (75 կգ):
Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի մամուլի քարտուղարությունը:
Ավելացնենք, որ մրցաշարը կմեկնարկի վաղը` մայիսի 15-ին, իսկ հաղթողները հայտնի կդառնան մայիսի 20-ին: