14/05/2012 13:50
5 պատվիրակներն էլ դարձան մրցանակակիր
Մոսկվայում ավարտվեց օլիմպիական չեմպիոն Վալերի Պոպենչենկոյի հիշատակը հավերժացնող բռնցքամարտի միջազգային ավանդական մրցաշարը:
Հավաքականի 2-րդ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանի ուղեկցությամբ ռինգ ելած Հայաստանի բոլոր 5 պատվիրակներն էլ դարձան մրցանակակիր:
Արարատի մարզի ներկայացուցիչ 81 կգ քաշային Տիգրան Արմենակյանը նախնական փուլերում հաղթանակներ տոնեց և մտավ եզրափակիչ, սակայն վճռական մենամարտը նա տանուլ տվեց և բավարարվեց 2-րդ տեղով: Նրա թիմակիցներ, արարատցի Բարեղամ Հարությունյանը ( 52 կգ ), վանաձորցի Գագիկ Գևորգյանը, երևանցի Կարեն Տոնականյանը (երկուսն էլ ` 60 կգ) և էջմիածինցի գերծանրքաշային Հակոբ Մելքումյանը տեղ գտան պատվանդանի 3-րդ աստիճանին:
Նշած բոլոր բռնցքամարտիկներն էլ մեր հավաքականի պահեստայիններն են: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: