15/05/2012 11:27
«Տաշիր»-ը կպարգևատրի օլիմպիադայում մեդալներ նվաճած հայ մարզիկների
Հուլիսի 27-ին կտրվի 2012թ. ամառային օլիմպիական խաղերի մեկնարկը: «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, ինչպես նախորդ օլիմպիադաների ժամանակ, այս դեպքում էլ չի կարող անտարբեր մնալ այս կարևոր մարզական իրադարձության հանդեպ: Մեր բոլոր մարզիկներին մաղթելով հաղթական ելույթներ՝ հայտարարում ենք, որ տարբեր մարզաձևերում մրցանակային տեղեր զբաղեցրած մեր մարզիկները «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից կարժանանան հաղթողներին արժանի պարգևների: Հույս ունենք, որ այս տարի մեր հավաքականի մեդալներն ավելին կլինեն, քան նախորդ օլիմպիադայի ժամանակ:
Այս մասին տեղեկացնում են «Տաշիր» բարեգործական հիմնադրամից: