16/05/2012 09:34
Հաագայում սկսվում է Ռադկո Մլադիչի նկատմամբ դատավարությունը
Այսօր Հաագայի Միջազգային դատարանում սկսվում է դատավարությունը Բոսնիայի սերբերի զինված ուժերի նախկին հրամանատար Ռադկո Մլադիչի նկատմամբ:
Ուտրո.ռու-ի փոխանցմամբ, դատական մարմինները մերժել են դատավարության հետաձգման վերջինիս փաստաբանների դիմումը:
Մլադիչը մեղադրվում է ռազմական հանցագործությունների, ինչպես նաև մարդկության դեմ գործած հանցագործությունների մեջ` Բալկանյան պատերազմի ժամանակ:
Նրան մեղադրում են 1995թ.-ին Սրեբրինիցայում մոտ 8.000 մահմեդական բոսնիացիների սպանությունների մեջ:Մլադիչը հերքում է իր նկատմամբ առաջ քաշված բոլոր մեղադրանքները:
Նշվում է, որ նա ձերբակալվել է նախորդ տարի Սերբիայում և տեղափոխվել Հաագա: