17/05/2012 10:15
ՀՀ մինչև 19 տարեկանների հավաքականի ուսումնամարզական հավաք
Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը սկսել է վերջին ուսումնամարզական հավաքը` նախապատրաստվելով մայիսի 23-ին Իտալիայում մեկնարկող 2012թ. Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության էլիտ ռաունդի մրցաշարին: Իտալիայի, Բելգիայի և Իսպանիայի ընտրանիների հետ մեկտեղ, մեր թիմը կպայքարի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ մրցաշարի միակ ուղեգրի համար:
Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը կհանգրվանի ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիայում:
Հավաքականի մարզչական շտաբը՝ Վարազդատ Ավետիսյանի գլխավորությամբ հրավիրել է թիմ հետևյալ ֆուտբոլիստների՝
Դարպասապահներ
Ալբերտ Օհանյան «Փյունիկ»
Գոռ Մանուկյան «Փյունիկ»
Պաշտպաններ
Էդուարդ Թաթոյան «Խիմկի», Ռուսաստան
Արարատ Պողոսյան «Բանանց»
Արամ Շահնազարյան «Բանանց»
Տարոն Ոսկանյան «Փյունիկ»
Արման Հովհաննիսյան «Փյունիկ»
Վասպուրակ Մինասյան «Փյունիկ»
Կիսապաշտպաններ
Գրիգոր Հովհաննիսյան «Փյունիկ»
Դավիթ Հակոբյան «Շիրակ»
Դավիթ Մինասյան «Փյունիկ»
Արթուր Գրիգորյան «Փյունիկ»
Գոռ Մալաքյան «Փյունիկ»
Արմեն Դերձյան «Իմպուլս»
Գագիկ Պողոսյան «Փյունիկ»
Ղուկաս Պողոսյան «Փյունիկ»
Աղվան Պապիկյան ԼԿՍ «Լոձ», Լեհաստան
Հարձակվող
Հովհաննես Հովհաննիսյան «Փյունիկ»
Մրցաշարի խաղացանկը՝
23.05 Իսպանիա-ՀԱՅԱՍՏԱՆ
23.05 Բելգիա-Իտալիա
25.05 Իսպանիա-Իտալիա
25.05 ՀԱՅԱՍՏԱՆ-Բելգիա
28.05 Բելգիա-Իսպանիա
28.05 Իտալիա-ՀԱՅԱՍՏԱՆ