21/05/2012 10:00
Իտալիայում ավելանում է երկրաշարժից զոհերի թիվը
Իտալիայի Էմիլիա Ռոմանիա շրջանում ուժող երկրաշարժից զոհերի թիվը հասել է 7 –ի: 6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը տեղի է ունեցել այսօր գիշերը:
Վեստի.ռու (vesti.ru) կայքի հաղորդմամբ, վիրավորվել է 50 մարդ: Քանդվել և վնասվել են հարյուրավոր տներ և շինություններ, այդ թվում նաև իրենցից պատմական արժեք ներկայացնող:Դրանց թվում են մի շարք միջնադարյան և կիսաքանդ շինություններ, որոնցից է նաև Սան Ֆելիչե սուլ Պաներոյում գտնվող դղյակը, որը կառուցվել է միջնադարում:
Քարերի կույտի է վերածվել նաև քաղաքի կենտրոնը: Այն ՅՈՒՆԵՍԿՈ-յի պատմամշակութային արժեք ներկայացնող ժառանգության ցուցակում էր, հիմա այն վերածվել է քարակույտի: