
21/05/2012 10:07
Սերբիայի նախագահական ընտրություններում Տադիչը պարտվել է
Սերբիայում նախօրեին կայացած նախագահական ընտրություններում Բորիս Տադիչը պարտություն է կրել: Այս մասին գրում է BBC-ն:
«Ես շնորհավորում Տոմիսլավ Նիկոլիչին` հաղթանակի կապակցությամբ: Այն ազնիվ ու արժանի հաղթանակ էր: Մաղթում եմ նրան մեծ հաջողություն այս շատ բարդ պաշտոնում»,- ասել է Բ. Տադիչը:
Նա, ինչպես գրում է աղբյուրը, հայտարարել է, որ դեռ չի որոշել իր ապագա անելիքները:
Ըստ նախնական արդյունքների, ընդդիմադիր թեկնածու Տոմիսլավ Նիկոլիչը Բ.Տադիչից առաջ է անցել շուրջ 2 տոկոսով՝ հավաքելով 49.3% ձայն:
Աղբյուրը հիշեցնում է, որ Տադիչն ու Նիկոլիչը մրցել են նաև 2004 և 2008 թթ նախագահական ընտրությունների ժամանակ: Երկու դեպքում էլ առաջին փուլում հաղթել է Նիկոլիչը, իսկ երկրորդում՝ Տադիչը: