24/05/2012 17:30
Եգիպտոսում նավթի պաշարներ են հայտնաբերվել
Իտալական խոշորագույն նավթագազային «Eni» ընկերությունը Եգիպտոսի Արևմտյան անապատում մեծ քանակությամբ նավթի պաշարներ է հայտնաբերել:
«Կոմերսանտի» փոխանցմամբ` նավթային պաշարները գտնվում են Ալեքսանդրիա քաղաքից 290 կմ հարավ-արևմուտք:
Հանքավայրի շահագործումը ենթադրում է մի քանի նավթահորի կառուցում 2012 թ. ընթացքում: Մասնագետների կանխատեսմամբ` մի քանի ամիսների ընթացքում նավթի արդյունահանման ցուցանիշները պետք է հասցվեն օրսկան 10.000 բարելի: