
24/05/2012 19:14
Եմենում ոչնչացվել է «Ալ-Ղաիդայի» 35 գրոհային
Եմենի զինված ուժերի ստորոբաժանումները հետ են մղել ծայրահեղական իսլամիստական «Ալ-Ղաիդա» կազմակերպության գրոհայինների հարձակումը:
«Ռոսբալտ.ռուի» փոխանցմամբ` «Ալ-Ղաիդայի» գրոհայինները հարձակումն իրականացրել են Ջհար քաղաքի մոտակայքում, սակայն Եմենի ԶՈւ-ը կարողացել են հետ մղել գրոհը և ոչնցացնել 35 գրոհայինների:
Նշվում է, որ մայիսի 21-ին մայրաքաղաք Սանայում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն զորահանդեսի ժամանակ: Ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 100 մարդ, ավելի քան 300-ը` վիրավորվել: