26/05/2012 15:32
Աբրահամն ու Շտիգլիցը կմենամարտեն օգոստոսի 25-ին
Գերմանիայի դրոշի տակ հանդես եկող կրասնոդարցի Ռոբերտ Շտիգլիցը WBO-ի վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջինքաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչման պաշտպանության համար օգոստոսի 25-ին կմենամարտի հայ մարզիկ Արթուր Աբրահամի հետ: Մարտը կկայանա «O2» արենայում:
Աբրահամի պրոմոուտերական կենտրոնից sportbox.ru-ի թղթակցին հայտնել են, որ մարզիկների թիմերն արդեն ընդհանուր համաձայնության են հանգել: