29/05/2012 18:18
Լիլիթ Մկրտչյանը կմասնակցի «Գրան պրիին»
Լիլիթ Մկրտչյանը կմասնակցի հուլիսի 16-29-ը Ջերմուկում անցկացվելիք ՖԻԴԵ-ի կանանց «Գրան պրիին»: Հայ գրոսմայստերը, ըստ armchess.am-ի, կփոխարինի աշխարհի նախկին չեմպիոնուհի Ալեքսանդրա Կոստենյուկին, ով, կապված առողջական խնդիրների հետ, հրաժարվել է մասնակցել մրցաշարին:
Այսպիսով` Ջերմուկում հանդես կգան Հայաստանի երկու ներկայացուցիչներ` Էլինա Դանիելյանը, ով «Գրան պրիի» հիմնական մասնակիցներից մեկն է, և Լիլիթ Մկրտչյանը: