09/06/2012 13:15
Հանդիպել են Բակո Սահակյանն ու Ռալֆ Յիրիկյանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում կապի ոլորտի զարգացման հետ կապված հարցեր:
Երկրի ղեկավարը կարևորել է «Ղարաբաղ Տելեկոմ»-ի դերը հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործում և հույս հայտնել, որ այսուհետ ևս ընկերությունն իր ակտիվ մասնակցությունը կբերի Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը:
Տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։