09/06/2012 15:19
Բաքվի, Թբիլիսիի և Անկարայի համագործակցությունը որևէ մեկի դեմ չէ
Վրաց-ադրբեջանա-թուրքական համագործակցության նոր ձևաչափն ուղղված չէ որևէ 3-րդ երկրի դեմ:
«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն:
Ըստ նրա` նոր ձևաչափն ուղղված է միայն երկրների միջև ռազմավարական համագործակցության ամրապնդմանը:
Վաշաձեն նշել է, որ Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի արտգործնախարարների միջև Տրապիզոնում ստորագրված հռչակագիրը նախանշում է երկրների միջև ռազմավարական հարաբերությունները:
Հունիսի 8-ին թուրքական Տրապիզոն քաղաքում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի, Ահմեդ Դավութողլուի և Գրիգոլ Վաշաձեի հանդիպման արդյունքներով ստորագրվել է համատեղ Տրապիզոնյան հռչակագիրը: