09/06/2012 11:10
Լևոն Արոնյանը հաղթեց Նակամուրային
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Տալի հուշամրցաշարի 1-ին տուրում սպիտակներով առավելության հասավ Հիկարու Նակամուրայի նկատմամբ:
Ուշագրավ է, որ ևս երեք պարտիայում արդյունավետ ելք գրանցվեց, և բոլորում էլ հաղթանակներ տոնեցին սպիտակներով խաղացող շախմատիստները: Մորոզևիչը պարտության մատնեց Կարուանային, Գրիշչուկը` Մաքշեյնին, իսկ Ռաջաբովը` Տոմաշևսկուն:
Ավելացնենք, որ Կառլսեն-Կրամնիկ պարտիայում արձանագրվել է ոչ-ոքի արդյունք: