09/06/2012 12:46
Աֆղանական ապստամբները սպանել են ՆԱՏՕ-ի 4 զինվորականի
Աֆղանստանի արևելքում ապստամբական ուժերի հարձակման արդյունքում սպանվել է ՆԱՏՕ-ի 4 զինվորական:
«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, միջազգային կոալիցիայի տարածած հաղորդագրության մեջ ոչ մի լրացուցիչ տեղեկություն չի նշվում:
Իրենց հերթին, աֆղանական իշխանությունները հայտնում են, որ նատոյական զինվորականները զոհվել են Կապիսա նահանգի տարածքում:
Այդ նահանգում գտվում են հիմնական ֆրանսիական զինվորականները: