11/06/2012 15:27
Նախիջևանը և Աջարիան ընդլայնում են կապերը
Աջարիայի պատվիրակությունը` Աջարիայի Ինքնավար հանրապետության ղեկավար Լևան Վարշալոմիձեի գլխավորությամբ, երկօրյա աշխատանքային այցով Նախիջևանի Ինքնավար հանրապետությունում է:
«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Նախիջևանի Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովը նշել է, որ կարճ ժամանակահատվածում Նախիջևանի և Աջարիայի միջև հաստատվել են բարձր մակարդակի հարաբերերություններ, ինչը, ըստ նրա, 2 երկրների և 2 ժողովուրդների բարեկամական և եղբայրական հարաբերությունների վկայությունն է:
Թալիբովը նշել է, որ այսօր, իրենց երկրները պատմական, մարդասիրական հարաբերություններին զուգընթաց, միավորում են նաև համախարհային էներգետիկ, տրանսպորտային և ենթակառուցվածքային ծրագրերը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են մշակույթի, զբոսաշրջության, տնտեսության, առողջապահության, առևտրի, արդյունաբերության ոլորտներում կապերի զարգացման, ինչպես նաև Նախիջևանի և Բաթումի միջև ավտոբուսային և օդային կապի հաստատման հնարավորությունները: