12/06/2012 10:16
Ալբանիան ընտրել է երկրի նոր նախագահին
Երկուշաբթի երեկոյան Ալբանիայի խորհրդարանն ընտրել է երկրի նոր նախագահին, գրում է BBC-ին: Դա ներքին գործերի նախկին նախարար 45–ամյա Բույար Նիշանին է: Ներկայիս նախագահ Բամիր Տոին, ում պաշտոնավարման ժամկետը սպառվում է հուլիսին, հրաժարվել է երկրորդ անգամ նախագահական ընտրություններում առաջադրվելուց:
Իշխող դեմոկրատական կուսակցության թեկնածուն ընտրվել է ձայների մեծամասնությամբ: Սոցիալիստական ընդդիմադիր կուսակցության անդամները հրաժարվել են քվերակել:
Նշենք, որ ավելի վաղ այս երկու կուսակցությունների առաջնորդները նախաձեռնել էին նախագահի պաշտոնի համար գտնել երկուսի համար ընդունելի թեկնածուի, բայց այդ բանակցությունները տապալվել են, չնայած ԵՄ-ն բազմիս կողմ էր արտահայտվել այս նախաձեռնությանը: