13/06/2012 10:00
Ֆոլկլենդների ճակատագիրը կորոշվի 2013թ.-ի հանրաքվեի ժամանակ
2013թ.-ի առաջին կեսին բրիտանական կառավարության աջակցությամբ Ֆոլկլենդյան կղզիներում տեղի կունենա հանրաքվե` կղզիների կարգավիճակի հետ կապված:
Ռոսբալտ.ռու-ի փոխանցմամբ, Ֆոլկլենդների խորհրդարանի ներկայացուցիչ Գեյվին Շորտի խոսքերով, իրենք չեն ցանկանում, որպեսզի իրենք ղեկավարվեն Բուենոս-Այրեսի կողմից` դա ակնառու է դառնում ցանկացած մեկին, ով այցելում է կղզիներ:
2010թ.-ին Մեծ Բրիտանիան սկսել է նավթի որոնողական աշխատանքները կղզիների մերձակայքում, ինչը սրել է հարաբերությունները Արգենտինայի հետ: