13/06/2012 10:40
Իրաքում 4 պայթյունների հետևանքով զոհվել է ավելի քան 40 մարդ
Այսօր առավոտյան Իրաքում կրոնական տոնակատարության ընթացքում մի շարք պայթյուններ են որոտացել:
«Իզվեստիա»-ի փոխանցմամբ, Բաղդադում ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 18 շիա ուխտավոր` նրանք հավաքվել էին, որպեսզի հարգեն իմամ Մուսա ալ-Կադիմի հիշատակը:
Իսկ Իրաքի կենտրոնում գտնվող Հիլլա քաղաքում 2 պայթյուն է որոտացել` մի ռումբը պայթել է ավտոմեքենայում, որի ղեկին եղել է մահապարտ ահաբեկիչը:
Պայթյունը որոտացել է սրճարանի մերձակայքում` 22 մարդ զոհվել է, 38-ը վիրավորվել են:
2 պայթյուն էլ որոտացել է մեծամասամբ շիաներով բնակեցված Բալադ քաղաքում, այստեղ զոհվել է 4 մարդ: