13/06/2012 10:38
Լիբիայի Կարմիր խաչի գրասենյակում պայթյուն է որոտացել
Լիբիական Միսրաթա քաղաքի Միջազգային Կարմիր խաչի գրասենյակում պայթյուն է որոտացել:
«Ռոսբալտ.ռու»-ի փոխանցմամբ, պայթյունի հետևանքով տուժել է մեկ մարդ` շենքին մեծ վնաս է հասցվել:
Նշվում է, որ Լիբիայում վերջին օրերի ընթացքում դա արդեն 2-րդ հարձակումն է միջազգային կազմակերպությունների վրա:
Հունիսի 11-ին, Բենգազի քաղաքում զինված մարդիկ հարձակում էին իրականացրել ավտոշարասյան վրա, որտեղ գտնվել են բրիտանական դիվանագետները: