13/06/2012 10:05
ԱՄՆ. Ռուսաստանը Սիրիային ռազմական օդանավեր է մատակարարում
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր երկրի մտահոգությունն է հայտնում ստացված տեղեկատվության վերաբերյալ, համաձայն որի Ռուսաստանից դեպի Սիրիա են մատակարարվում ռազմական ուղղաթիռներ: Այս մասին գրում է BBC-ն:
«Մենք դիմել ենք Ռուսաստանի իշխանություններին՝ դադարեցնելու զենքի մատակարարումը Սիրիա: Նրանք ժամանակ առ ժամանակ ասում են, որ պետք չէ մտահոգվել, քանի որ այն, ինչ վաճառում են, ոչ մի կերպ կապ չունի սիրիական կառավարության գործողությունների հետ (ուղղված ընդդիմությանը): Այս ամենը, ըստ երևույթին, սուտ է», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Ռուսաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ գործում են միջազգային իրավունքի շրջանակներում: