13/06/2012 17:13
The New York Times. Սիրիայում քաղաքացիական պատերազմ է հասունանում
Նոր, հզոր զինատեսակների ներհոսքը Սիրիայի տարածք, ապացուցում է այն վարկածը, որ այնտեղ քաղաքացիական պատերազմը է հասունանում, և ԱՄՆ նախագահ Օբամայի վարչակազմը ծանր դրության մեջ է հայտնվել: Այս մասին գրում է «The New York Times» պարբերականը:
Պարբերականը նշում է, որ ԱՄՆ պետքարտուղար Հ. Քլինթոնը հայտարարարել է, որ անհանգստացած է մամուլում հայտնված այն տեղեկատվությամբ, ըստ որի՝ Ռուսաստանը Սիրիային ռազմական ուղղաթիռներ է մատակարարում, ինչը կարող է հակամարտության շիկացմանը հանգեցնել:
ՌԴ ԱԳՆ-ն բազմիցս նշել է, որ Ռուսաստանը չի խախտում միջազգային համաձայնագրերը և Սիրիային չի մատակարարում այնպիսի սպառազինություն, որը հնարավոր է կիրառել քաղաքացիական բնակչության դեմ:
Նշենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խաղաղապահ գործողությունների գծով տեղակալ Էրվե Լադսուսը կարծիք էր հայտնել, որ Սիրիայում արդեն քաղաքացիական պատերազմ է ընթանում:
Հիշեցնենք, որ Սիրիայում մեկ տարի է` շարունակվում է արյունոտ պայքարը իշխանության և ընդդիմադիր ուժերի միջև: Այս պայքարում արդեն զոհվել է 10 հազարից ավելի մարդ, այդ թվում` կանայք, երեխաներ, խաղաղ բնակիչներ: