14/06/2012 13:25
Արցախի Նախագահը մասնակցել է դատավորների երդման արարողությանը
Այսօր, նախագահ Բակո Սահակյանի ներկայությամբ տեղի է ունեցել ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նորանշանակ դատավորներ Դավիթ Ավանեսյանի և Կարեն Մելքումյանի երդման արարողությունը: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Շնորհավորելով դատավորներին` երկրի ղեկավարը հաջողություններ է մաղթել նրանց հետագա աշխատանքում և ընդգծել երդման մեջ արտահայտված սկզբունքներին հավատարիմ լինելու կարևորությունը: