14/06/2012 14:39
Լիբիայում վերսկսվել են միջցեղային բախումները
Լիբիայի հարավում և արևմուտքում վերսկսվել են միջցեղային բախումները` տարբեր ցեղերի ներկայացուցիչների միջև:
«ՌԲԿ»-ի փոխանցմամբ, այս օրերին միջցեղային բախումների զոհ է դարձել առնվազն 15 մարդ, ևս 89-ը վիրավորվել է:
Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ղեկավար Մուստաֆա Աբդուլ Ջալիլը, ելույթ ունենալով հեռուստատեսությամբ, կոչ է արել երկրի քաղաքացիներին` վայր դնել զենքերը և զերծ մնալ ուժի կիրառումից մինչ այն պահը, երբ կընդունվի նոր սահմանադրությունը և հակամարտությունները հնարավոր կլինի լուծել խաղաղ ճանապարհով: