14/06/2012 10:15
Շիմոն Պերեսը Օբամայից ստացել է ԱՄՆ բարձրագույն պարգև
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պարգևատրել է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին ԱՄՆ-ի բարձրագույն պարգևով` Ազատության մեդալով:
Ռոսբալտ.ռու-ի փոխանցմամբ, Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ ճակատագիրը ԱՄՆ-ի նկատմամբ բարյացակամ է գտնվել, քանի որ նա դաշնակիցներ և գործընկերներ ունի ամբողջ աշխարհում:
Ըստ Օբամայի, ԱՄՆ-ի ուժեղագույն դաշնակիցը և մտերիմ ընկերներից է Իսրայելը` ոչ մեկն այնքան մեծ աշխատանք չի կատարել այս տարիների ընթացքում իրենց գործընկերային հարաբերությունների կառուցման համար, իրենց ժողովուրդների կապերի սերտացման համար, ինչպես այն առաջնորդը, որին այսօր իրենք մեծարում են` Շիմոն Պերեսը:
Պերեսը Օբամային անվանել է Իսրայելի ընկերը և ընդգծել է նրա լարված աշխատանքը` իրանական ատոմային հարցը լուծելու ուղղությամբ կոալիցիայի ստեղծելու համար:
Նախագահական Ազատության մեդալը տրվում է այն մարդկանց, ովքեր մեծ ավանդ ունեն ԱՄՆ-ի անվտանգության և ազգային շահերի պաշտպանության ուղղությամբ: