14/06/2012 15:44
Տաջիկստանում սպանել են նախագահի քրոջ ամուսնուն
Դուշանբեում սպանվել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի քրոջ ամուսինը` Հոլմումին Սաֆարովը:
«Սոբեսեդնիկ»-ի փոխանցմամբ, նա հանդիսանում էր «Տաջիկլես» ընկերության տնօրենը:
Սաֆարովը սպանվել է գլխին կատարված մի քանի հրազենային կրակոցներից: Դեպքը տեղի է ունեցել կայարանամերձ տարածքում, իսկ մարդասպանները զինված են եղել «Մակարով» տեսակի ատրճանակով:
Սպանության փաստով քրեական գործ է հարուցվել: