14/06/2012 14:52
ՄԱԿ-ի դիտորդները ժամանել են սիրիական Ալ-Հաֆֆա քաղաք
Այսօր միջազգային դիտորդները ժամանել են Սիրիայի արևմտյան Ալ-Հաֆֆա քաղաք, որը դարձել էր կառավարական ուժերի և ընդդիմության կատաղի պայքարի թատերաբեմ:
«Ռիա-Նովոստի»-ի փոխանցմամբ, Սիրիայի ազգային խորհուրդը դեռևս հունիսի 6-ին էր կոչ արել Սիրիայում գտնվող միջազգային դիտորդներին այցելել Ալ-Հաֆֆա, որպեսզի պարզեն այն տեղեկությունը, թե կառավարական զորքերը իրոք շրջապատել են այդ քաղաքը և մարտի մեջ մտել «Սիրիական ազատ բանակ»-ի մարտիկների հետ:
Մինչ այդ, ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանը կոչ էր արել անհապաղ թույլատրել դիտորդների մուտքը Ալ-Հաֆֆա`տեղում տիրող հումանիտար իրավիճակը ստուգելու համար: