15/06/2012 13:20
Մեկնարկել է Դալայ Լամայի այցը Մեծ Բրիտանիա
Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լամա 14-րդը մեկնել է Լիդս, որտեղից մեկնարկում է նրա 10-օրյա շրջագայությունը Մեծ Բրիտանիայում:
«Նեզավիսիմայա գազետա»-ի փոխանցմամբ, Պեկինը կտրուկ պահանջել է Լիդսի իշխանություններից` չեղյալ համարել արտաքսման մեջ գտնվող բուդդայական հոգևորականի այցը, հակառակ դեպքում Չինաստանը խոստացել է փոխել իր հավաքականի նախաօլիմպիական մարզման վայրը:
Դրան ի պատասխան, Լիդսի իշխանությունները հայտարարել են, որ Դալայ Լաման ելույթ է ունենալու մասնավոր բիզնես-խորհրդաժողովին:
Վերջինս հանդիպելու է տիբեթական, նեպալական, մոնղոլական համայնքների ներկայացուցիչների, ինչպես նաև բրիտանական պատգամավորների հետ: