15/06/2012 10:05
Իսրայելի տանկերը գնդակոծել են Գազայի հատվածը
Իսրայելական տանկերը Գազայի հատվածում գնդակոծել մի խումբ ահաբեկիչների:
Ռոսբալտ.ռու-ի փոխանցմամբ, պաղեստինյան աղբյուրները հայտնում են, որ գնդակոծության ընթացքում վիրավորվել է 2 մարդ:
Միջադեպը տեղի է ունեցել Գազայի հատվածի հարավում` Խան-Յունիս քաղաքի մերձակայքում:
Մինչ այդ, պաղեստինյան դիպուկահարը կրակ էր արձակել տրակտորի ուղղությամբ` իսրայելական Նիր-Օզ գյուղի մերձակայքում: