15/06/2012 10:00
ԱՄՆ Պետդեպը հստակեցրել է ՌԴ ուղղաթիռների առաքման հարցը
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Ռուսաստանը Սիրիա չի ուղարկել նոր ուղղաթիռներ, այլ՝ վերադարձրել է վերանորոգվածները: Միևնույն ժամանակ, ԱՄՆ Պետդեպարտամենտը ընդգծել է, որ ուղղաթիռները կարող են օգտագործվել խաղաղ քաղաքացիների վրա հարձակումների համար:
BBC-ն հայտնում է, որ Սիրիա ուղարկված երեք ուղղաթիռները «կարող են օգտագործվել քաղաքացիների սպանության համար», - ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:
Նա նաև Ռուսաստանին կոչ է արել հրաժարվել ռազմական համագործակցությունից Բաշար Ասադի հետ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունիսի 12-ին հայտարարել էր, որ կասկածներ ունի՝ Ռուսաստանը ռազամական ուղղաթիռներ է առաքում Դամասկոս: Նա չի հաղորդել, թե արդյոք այդ ուղղաթիռները նոր են, թե՝ ոչ: