18/06/2012 10:13
Սոցիալիստները մեծամասնություն կունենան Ֆրանսիայի խորհրդարանում
Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքով Սոցիալիստական կուսակցությունը ստանում է Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի մեծամասնությունը:
«Կոմմերսանտ»-ի փոխանցմամբ, TNS Sofres-ի և CSA-ի իրականացրած սոցհարցումների համաձայն, Սոցիալիստական կուսակցությունը և նրա դաշնակիցները կստանան 312-326 տեղ, ընդդիմությունը` Ժողովրդական շարժման համար դաշինքը, կստանա 212-234 տեղ:
Մեծամասնություն ապահովելու և ինքնուրույն կառավարություն կազմելու համար սոցիալիստներին անհրաժեշտ է հավաքել 289 պատգամավորական մանդատ: