18/06/2012 10:31
Հունաստանում խոստանում են վերադարձնել Ստամբուլը և Իզմիրը
Հունական ծայրահեղ աջ «Ոսկե արևածագ» կուսակցության առաջնորդ Նիկոլաս Միխոլոլիակոսը ընտրողների հետ հանդիպմանը խոսել է Հունաստանի նախկին փառքը վերականգնելու իր ծրագրերի մասին` Բյուզանդական կայսրության սահմաններում:
«Նեզավիսիմայա գազետա»-ի փոխանցմամբ, նա հայտարարել է, որ իրենք կվերադարձնեն Կոստանդնուպոլիսը` Ստամբուլը, Իզմիրը, կվերադարձնեն նաև Սև ծովը:
Միխոլոլիակոսը ընդգծել է, որ իրենք ռասիստ են, ազգայնական, ինչն իրենք չեն թաքցնում: