18/06/2012 10:43
Պակիստանում պայթեցրել են ուսանողներ տեղափոխող ավտոբուսը
Պակիստանի հարավ-արևմուտքում գտնվող Կվետտա քաղաքում հզոր պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է 3 մարդ, 35-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:
«Ուտրո.ռու»-ի փոխանցմամբ, հեռակառավարվող ռումբը պայթել է ճանապարհի վրա այն ժամանակ, երբ այնտեղով անցնում էր Բելուջիստանի տեղեկատվական տեխնոլոգիաների համալասարանի ավտոբուսը:
Պակիստանում գործող ոչ մի ահաբեկչական խմբավորում դեռևս չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: