18/06/2012 11:06
Պուտինը կմասնակցի «G-20»-ի բոլոր հանդիպումներին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 18-19-ին կմասնակցի Մեքսիկայի Լոս-Ալաբոս քաղաքում կայանալիք «Մեծ քսանյակ»-ի գագաթաժողովին:
«Ռոսբալտ.ռու»-ի փոխանցմամբ, Լոս-Ալաբոսում «G-20»-ի առաջնորդները կքննարկեն համաշխարհային տնտեսության և եվրոյի գոտում տիրող իրավիճակը, ինչպես նաև ֆինանսավարկային համակարգի բարեփոխումները:
Դեկտեմբերի 1-ից «Մեծ քսանյակ»-ի նախագահությունը կանցնի ՌԴ-ին և հաջորդ գագաթաժողովը տեղի կունենա 2013թ.-ի սեպտեմբերի 5-6-ին` Սանկտ-Պետերբուրգում: