18/06/2012 10:06
Սիրիայում ՄԱԿ-ի առաքելությունը պահանջել է տարհանել բնակչությանը
Սիրիայում ՄԱԿ-ի առաքելության ղեկավարը պահանջել է, որ հակամարտող կողմերը թույլատրեն կանանց, երեխաների, ծերերի և հիվանդների տարհանումը երկրից, գրում է BBC-ն:
Գեներալ Ռոբերտ Մուդը հայտարարել է, որ ո'չ իշխանական ուժերը, ո'չ էլ ապստամբները չեն պատրաստվում դադարեցնել կրակը տարհաման իրականացման համար, հատկապես Հոմսի շրջանում:
Նա հավելել է, որ ՄԱԿ-ի ջանքերը, Հոմսից տարհանել բնակչությանը, առայժմ անօգուտ են եղել:
Հիշեցնենք, որ Սիրիայում մեկ տարի է, ինչ շարունակվում է արյունոտ պայքարը իշխանության և ընդդիմադիր ուժերի միջև: Այս պայքարում արդեն զոհվել է 10 հազարից ավելի մարդ, այդ թվում` կանայք, երեխաներ, խաղաղ բնակիչներ: