18/06/2012 15:25
Սիրիայում բելգիացի լրագրող է վիրավորվել
Բելգիացի լրագրող Ահմեդ Բահադդուն, որը Սիրիայում աշխատում էր որպես «Ասոշիեյթեդ պրեսս»-ի օպերատոր, վիրավորվել է ուսից` Սիրիայի հյուսիսում:
«Ռիա-Նովոստի»-ի փոխանցմամբ, Բահադդուն վիրավորվել էր նախորդ ուրբաթ, իսկ կիրակի տեղափոխվել է Լոնդոնի հոսպիտալ` նրա կյանքին ոչինչ չի սպառնում:
Վերջինս ժամանել էր Սիրիա հունիսի 2-ին` իր 2 գործընկերների հետ, Սիրիայում տիրող իրավիճակը լուսաբանելու համար: