18/06/2012 11:55
ՀՀ վարչապետ. «Նոր նախարարը երիտասարդ է, բայց մեծ փորձ ունի»
Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում ներկայացնելով նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանին, անդրադարձավ նրա անցած ուղուն` շեշտելով, որ թեպետ նախարարը երիտասարդ է, սակայն ոլորտում աշխատանքի մեծ փորձ ունի:
«Չնայած երիտասարդ է, բայց մեծ փորձ ունի սպորտում: Այն, որ երիտասարդ է, ցույց է տալիս, որ լավ գիտի նաև երիտասարդների խնդիրները»,- ասաց վարչապետը:
Իր հերթին` Հրաչյա Ռոստոմյանը խոստացավ իրականացնել կառավարության բոլոր ծրագրերը` ընդգծելով, որ ոչ միայն տեղեկացված է առկա իրավիճակի մասին, այլ պատկերացնում է խնդիրների լուծման ուղիները:
ՀՀ վարչապետը նաև շնորհակալություն հայտնեց նախկին նախարար Արթուր Պետրոսյանին` փաստելով, որ նա ներդրում ունի հայրենական սպորտի զարգացման գործում: