19/06/2012 10:00
Պուտինն ու Օբաման համատեղ հայտարարություն են ընդունել
ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման երկկողմ բանակցությունների արդյունքում, Մեքսիկայում «Մեծ քսանյակի» գագաթաժողովի շրջանականերում, ընդհանուր հայտարարություն են ընդունել:
BBC-ն գրում է, որ վեց էջից բաղկացած փաստաթուղթը հիմնականում ներկայացնում է երկրների դիրքորոշումը Սիրիայի, Իրանի, ԿԺԴՀ-ի և Աֆղանստանի վերաբերյալ:
«Մենք բանակցել ենք միջազգային խնդիրների շուրջ, քննարկել ենք նաև սիրիական հարցը՝ գտնելով մի շարք շփման կետեր»,- հայտարարությունը ստորագրելուց հետո ասել է ՌԴ նախագահ Պուտինը:
Այսպես՝ հայտարարությունում նշված է, որ անհրաժեշտ է Սիրիայի ժողովրդին հնարավորություն տալ «ինքնուրույն, դեմոկրատական ուղղով ընտրել իր հետագա զարգացման ճանապարհը»: Երկու երկրների նախագահները կոչ են արել անհապաղ դադարեցնել բռնությունները և հետևել ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ հանձնակատար Քոֆի Անանի առաջարկած ծրագրին:
Համաձայն հայտարարության՝ ԱՄՆ-ը և Ռուսաստանը հակահրթիռային պաշտպանության համակարգերի բնագավառում համաձայնել են շարունակել երկխոսությունը՝ անկախ հակասությունների առկայությունից։
Առաջնորդները համաձայնել են նաև համագործակցել տարածաշրջանային հակամարտությունները լուծելու համար:
Կողմերը նաև պահանջել են Թեհրանից` ամբողջովին կատարել ՄԱԿ-ի ԱԽ և ԱԷՄԳ-ի առաջ ստանձնած պարտավորությունները: