20/06/2012 13:10
Սևակ Մխիթարյանը` Տեպլիցեում
Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը (Բրազիլիա) Չեխիայի Տեպլիցե քաղաքում անցկացվող օփենում չորս տուրից հետո վաստակել է 4 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Ինչպես հայտնում է armchess.am-ը, նույնպիսի արդյունք ունեն նաև գրոսմայստերներ Վադիմ Շիշկինը, Վլադիմիր Սերգեևը (Ուկրաինա) և Դենեշ Բորոշը (Հունգարիա), բայց նրանք հայ շախմատիստին զիջում են լրացուցիչ ցուցանիշներով: