21/06/2012 15:24
51 հոգի հետմահու պարգևատրվել են «Արիության համար» մեդալով
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության համար և Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ հունիսի 21-ին Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` «Արաբո», «Արծիվ-13» և «Զեյթուն» կամավորական ջոկատների ազատամարտիկներ, թվով 51 հոգի, հետմահու պարգևատրվել են «Արիության համար» մեդալով:
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: