21/06/2012 10:03
«Համաս»-ը և Իսրայելը հրադադարի համաձայնություն են կնքել
Պաղեստինյան զինված «Համաս» խմբավորման անդամները համաձայնության են եկել Իսրայելի հետ հրադադարի կնքման մասին, հայտնում է BBC-ն: Այս հակամարտությունը շարունակվել է վերջին երեք ամիսների ընթացքում: Որոշ տեղեկությունների համաձայն, համաձայնագիրը կնքվել է Եգիպտոսի միջնորդության շնորհիվ:
Հիշեցնենք, որ փոխադարձ ռմբակոծումը սկսվել է երկուշաբթի օրը` հունիսի 18–ին: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Իսրայելում զոհեր չկան, սակայն հայտնի է դարձել մի քանի տների փլուզման և 4 վիրավոր ոստիկանների մասին: Պաղեստինյան կողմից զոհվել է 8 մարդ, այդ թվում 14–ամյա մի տղա: