21/06/2012 15:13
Միլիարդատեր Լարրի Էլիսոնը գնել է Հավայան կղզիներից մեկը
«Oracle» ծրագրային ապահովության ընկերության ղեկավար, միլիարդատեր Լարրի Էլիսոնը գնում է Հավայան կղզիներից չափերով 6-րդ կղզին` Լանաին:
«Ուտրո.ռու»-ի փոխանցմամբ, Էլլիոսնը, ում «Forbes» հանդեսը ճանաչել էր այս տարվա աշխարհի 3-րդ ամենահարուստ մարդը, ում կարողությունը հասնում է 36 միլիարդ դոլարի, գնել է կղզու 98%-ը մեկ այլ միլիարդատեր Դեվիդ Մերդոկից:
Լանաի կղզու տարածքը կազմում է 365 քմ: