22/06/2012 12:00
Ավստրալիայի ափերի մոտ կորել է 90 ներգաղթյալ
90 մարդ համարվում է անհետ կորած այն բանից հետո, երբ 200 անօրինական ներգաղթյալ տեղափոխող նավը շրջվել է ավստրալիական կղզիներից մեկի մոտ:
«Նեզավիսիմայա գազետա»-ի փոխանցմամբ, ավելի քան 100 մարդ արդեն փրկվել է, ընդ որում նրանցից մի քանիսին հայտանաբերել են նավաբեկության վայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա:
Կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են ծովում և օդից: